Վարչապետի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է Հայաստանի արտաքին գործերի
նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջը:
Հիշեցնենք, որ երեկ էլ վարչապետի որոշմամբ արտգործնախարարի պաշտոնից ազատվել էր Զոհրաբ Մնացականյանը:
Շավարշ Քոչարյանը 2008թ.-ին է նշանակվել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ, իսկ 2018-ին վերանշանակվել է: