Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են Ղարաբաղի հումանիտար իրավիճակը

Ստեփանակերտ, Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերին, Մոսկվայում հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը։

Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Լավրովը հույս է հայտնել, որ օգնության ծրագրերին կմիանան հումանիտար այլ կազմակերպություններ, առաջին հերթին ՄԱԿ-ի կառույցները։ «Լեռնային Ղարաբաղում նաև սուր են մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, այստեղ կարող է դերակատարություն ունենալ Յունեսկոն»,- նշել է նա։

Լավրովն ասել է, որ հիմա առաջին պլան է մղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոման խնդիրը։