ՊԲ-ն տեղեկացնում է, որ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանն՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ:

Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: