Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։ Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։
Նիստի օրակարգում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերն են։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս իրավիճակում ճիշտ կլիներ արտահերթ նիստ գումարել և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ համաձայնագիրը քննարկել։
ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն արձագանքեց՝ այդ հարցերը երեկ քննարկվել են, սակայն ընդդիմադիր պատգամավորները բացակայել են։ «Դա ո՛չ անգործություն էր, ո՛չ պատահականություն, այլ` դիրքորոշում», - ասաց Նազարյանը։