Ռուսական օդանավերը շարունակում են ռազմական տեխնիկա ու զինվորներ տեղափոխել Երևան

Ռուս խաղաղապահներն Արցախի ճանապարհին

Ռուսական ԱՆ-124 երկու օդանավով նոյեմբերի 15-ին Երևան է տեղափոխվել 10 զրահամեքենա, նյութատեխնիկական միջոցներ ու երեք տասնյակ զինվորներ։

Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում՝ նշելով, որ տեղափոխումից հետո տեխնիկայի վիճակը ստուգելուց հետո, նրանք 300 կլիոմետր ճանապարհ կանցնեն՝ միանալու Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերին։