Շավարշ Քոչարյանն ասում է՝ այս պահին կատարում է իր աշխատանքային պարտականությունները

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, արձագանքելով իր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերին, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին գտնվում է իր աշխատասենյակում և կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: