Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր է կատարել եռակողմ համաձայնությունը կայացնելու հարցում:
«Դրան նախորդել է լարված, երբեմն շուրջօրյա աշխատանք», - նշել է Պեսկովը: Նրա փոխանցմամբ՝ «Պուտինը ժամերով նստել է հեռախոսի մոտ և բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
«Պուտինի դերը վճռորոշ էր, ևս մեկ անգամ կրկնեմ՝ այդ աշխատանքը ոչ մեկ օր է տևել», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: