Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում համագործակցությանը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը շատ առումներով համընկնում են, իսկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա տարաձայնությունները չեն խանգարում երկու երկրների սերտ համագործակցությանը:

Պեսկովի խոսքով՝ «Թուրքիան հետևողականորեն հանդես է եկել որպես ղարաբաղյան խնդրի ուժային կարգավորման ջատագով, և դա հակասում է այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը»: