Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1703-ով, բուժվածներինը՝ 1986-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք

Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1703-ով՝ հասնելով 114 հազար 383-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1986-ով և հասել 72 հազար 116-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 876 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 456 հազար 909-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1697-ի, ևս 440 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 130 մարդ: