Բայդեն․ Ամերիկան վերադառնում է

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։

«Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը:

Դեմոկրատական թեկնածուն իր թիմի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը, ինչը նրանց համոզմամբ հանգեցրել է Միացյալ Նահանգների և դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության: Բայդենը Թրամփին մեղադրում էր նաև Կրեմլի և Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ փափկության մեջ։

Ընտրություններից առաջ մի հոդվածում Բայդենը գրել է, որ մտադիր է Ամերիկան վերադարձնել ժողովրդավար աշխարհի առաջնորդի կարգավիճակին և հայտնել, որ իր նախագահության առաջին տարվա ընթացքում մտադիր է գագաթնաժողովներ անցկացնել և քննարկման դնել բռնապետական ռեժիմների աճող սպառնալիքները: