Այսօր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակը: