ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ շարունակում է աջակցել գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ շարունակում է ներգրավված լինել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նախաձեռնված ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին։

Պաշտպանը մշտական կապի մեջ է Հայաստանի պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև գերիների ընտանիքների անդամների և նրանց փաստաբանների հետ։