Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2132-ով, բուժվածներինը՝ 1794-ով, գրանցվել է մահվան ևս 32 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 132-ով՝ հասնելով 112 հազար 680-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1794-ով և հասել 70 հազար 130-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 583 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 453 հազար 033-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1668-ի, ևս 430 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 452 մարդ: