Հարուցվել է քրեական գործ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու փաստի առթիվ, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով», - ասված է ՀՔԾ տարածած հայտարարությունում:
Համաձայն հաղորդագրության, կատարվում է նախաքննություն: