«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա` նիստի ընթացքում, ըստ իրենց ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։
Համաձայն Սահմանադրության՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։ Ըստ Մարուքյանի հրապարակման` արդեն առկա է 17 պատգամավորի ստորագրություն:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ դարպասների մոտ հավաքված են նաև մի խումբ քաղաքացիներ, որ պահանջում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, նաև վարչապետի հրաժարականը: