Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) իր հրավերը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտնում է նախկին նախագահի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ, ուր կայցելի նշանակված ժամին՝ ժամը 16-ին: