Պեսկովը հայտարարում է՝ «համատեղ ռուս-թուրքական խաղաղապահ ուժերի ստեղծման թեման երբեք չի քննարկվել»

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ընթացքում Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին խոսք չի եղել», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համատեղ խաղաղապահ ուժերի ստեղծման թեման երբեք չի քննարկվել։ Համագործակցության դաշտը լինելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե Ղարաբաղում և խոսքը մոնիտորինգի կենտրոնի մասին է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։