Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Այդ մասին տեղեկացնում է նախկին նախագահի գրասենյակը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:
«ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ», - ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում: