Երեքշաբթի օրը կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում «նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման շուրջ»։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդել։