Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիան, արխիվ

Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ դեկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Ավելի վաղ, Եվրամիության 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է Լը Դրիանը: