Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան "Ехо Москвы" ռադիոկայանին այսօր ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության տեքստը շուտով կտարածվի միջազգային հարթակներում։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների այսօրվա հեռախոսազրույցի մասին Զախարովան ասել է, որ հիմա ընթանում են Սերգեյ Լավրովի ինտենսիվ շփումները գործընկերների հետ։ «Թուրքական կողմը պաշտպանել է երեք երկրների հայտարարությունը», - հայտնել է Զախարովան։
Նա ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել առաջիկա քայլերի մասին, որոնք տվյալ պահին անհրաժեշտ է ձեռնարկել։
Քիչ անց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության տեքստը: