Ռուսական ուղղաթիռ է ընկել Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի դաշտամիջյան հատվածում և բռնկվել, հայտնում է ԱԻՆ-ը

Արխիվային լուսանկար

Ռուսական Մի-24 ուղղաթիռ է ընկել Արարատի մարզում՝ Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի դաշտամիջյան հատվածում և բռնկվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին», - ասված է հաղորդագրությունում։