Ռուսական մարտական ուղղաթիռը Հայաստանի օդային տարածքում խոցել են՝ ենթադրաբար Նախիջևանից

Ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Հայաստանի օդային տարածքում խոցվել է ռուսական մարտական մեկ ուղղաթիռ: Ենթադրվում է, որ այն խոցվել է Նախիջևանի տարածքից:

Ուղղաթիռը վայր է ընկել Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը: Ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին այս պահին տեղեկություն դեռ չկա: Դեպքի վայր են մեկնել Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները:

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը հետաքննություն է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե ովքեր են կրակ բացել ուղղաթիռի վրա:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է երկրի տարածքում՝ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռի ընկնելու և բռնկվելու մասին:

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։