Շուշիի համար մարտերը շարունակվում են, հայտնում է վարչապետը

Շուշիի համար մարտերը շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր՝ «Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից»: Հայաստանի պաշտպանության նախարարությունը առայժմ այս գրառումը չի մեկնաբանել։