Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով՝ հասնելով 107 հազար 466-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 731-ով և հասել 64 հազար 910-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 358 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 441 հազար 174-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1580-ի, ևս 407 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 569 մարդ: