«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին», - Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնում է, որ շրջայցի ընթացքում հանդիպել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար գեներալ Լևոն Մնացականյանին: «Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո», - ընդգծում է Հարությունյանը: