Հովհաննիսյանի հաղորդմամբ` Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում

Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում, հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև կոչ է արել սպասել պաշտոնական տեղեկությունների, զերծ մնալ գնահատականներից։

Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է «Շուշին գրավելու» մասին, սակայն հայկական կողմը կտրականապես հերքել է նրա այդ պնդումը: