Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր որոնք չեն դադարում գիշեր, թե ցերեկ, ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, և մարտերը չեն դադարում։ Մենք երեկ պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երևում է, հակառակորդը՝ նոր ուժեր և միջոցներ ներգրավվելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ու շարունակական, ծանր մարտեր են ընթանում որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտեր են ընթանում նաև Քարին տակում և այլ հատվածներում։
«Այս րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայքարում են, և մեր բոլորիս պարտքն է վճռականորեն վստահել ու հավատալ մեր զորքին, որպեսզի Շուշին մնա կանգուն», - եզրափակեց Հովհաննիսյանը։