Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր, ինչպես Հարությունյանն է նշել, Արցախում են հայրենի հողի կանչով:

«Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը: