Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը երկրի Անվտանգության խորհրդի նիստում:
«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Դռնփակ նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտինը շարունակում է պարբերական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ հրադադարի և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։