Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
ԱԻՊԾ-ն հաղորդագրությանը կից լուսանկարներ է հրապարակել։