Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Ըստ հաղորդագրության, ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Ծառայությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։