Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, թե պաշտոնական Փարիզը «կատարյալ կախվածության մեջ է հայտնվել հայկական շրջանակներից»։
Թուրքական դիվանագիտական գերատեսչությունն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի տարածքում թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության կասեցման վերաբերյալ երեկ երեկոյան կայացված որոշմանը։
«Ֆրանսիայի կառավարության այս որոշմանը կհետևի Անկարայի կոշտ պատասխանը», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Պաշտոնական Անկարան նաև պնդում է, թե «Գորշ գայլեր» կազմակերպություն ընդհանրապես գոյություն չունի, իսկ ֆրանսիական կառավարության որոշումը իր բնույթով «երևակայական է, երեսպաշտական և սադրիչ»։