Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժը վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։