Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, հայտնում է Արցախ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
«Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ», - ասված է տարածած հաղորդագրությունում։