Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը, չսպասելով քվեների հաշվարկի ավարտին, հայտարարել է երեկ կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Reuters գործակալության փոխանցմամբ, այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է քիչ առաջ՝ դիմելով Սպիտակ տանը հավաքված իր կողմնակիցներին։
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե իր հաղթանակը «փորձում են գողանալ»։
Թրամփի այս հայտարարությունները հնչել են այն պահին ,երբ քվեների հաշվարկը շարունակվում է մի շարք առանցքային տատանվող նահանգներում՝ այդ թվում Փենսիլվանիայում, Միչիգանում, Վիսկոնսինում և Ջորջիայում։