Կեսգիշերից հետո, ըստ Արցախի ԱԻՊԾ-ի, Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի, քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

Լեռնային Ղարաբաղ - Շուշի, 29-ը հոկտեմբերի, 2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ կեսգիշերից հետո ադրբեջանական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Ըստ հաղորդագրության, Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

Տուժած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԻՊԾ կհրապարակի ավելի ուշ։