Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը, ըստ ՊԲ-ի, պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում

Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում, տեղեկացնում է Պաշտպանության բանակը (ՊԲ)։

Ադրբեջանական կողմն, ըստ ՊԲ-ի, շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

«Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են», - տեղեկացնում է ՊԲ-ն՝ եզրափակելով՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները: