Ուկրաինան մոտ է կորոնավիրուսային աղետի

Ուկրաինա - Մայրաքաղաք Կիևի փողոցներից մեկում, հոկտեմբեր, 2020թ.

Ուկրաինայում կորոնավիրուսի իրավիճակը մոտ է աղետալի դառնալուն, և երկիրը պետք է պատրաստ լինի վատթարագույնին, այսօր ասել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:

Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է ավելի քան 8 հազար 800 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 400 հազարից ավելին է, հիվանդությունից մահացել է 7 հազար 532 մարդ։

«Բարդ իրավիճակը արագորեն փոխվում է աղետալիի, մենք պետք է պատրաստ լինենք անխուսափելիին՝ երկրորդ ալիքը հնարավոր չէ հեշտ հաղթահարել։ Եթե ուկրաինացիները շարունակեն անտեսել անվտանգության կանոնները, ապա մենք չենք խուսափի աղետից։ Առջևում ամենադժվարն է», - Գերագույն ռադայում այսօր ասել է Ուկրաինայի առողջապահության նախարարը։