Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդում է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակի մասին

Արցախ-Ստեփանակերտ, 28-ը հոկտեմբերի, 2020

ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հաղորդում է, որ Արցախի տարածքում հայտնվել է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։

«Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,- ասված է հաղորդագրությունում։