Պատասխանելով իսրայելական The Jerusalem Post պարբերականի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. - «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար»:
«Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - շեշտել է Հայաստանի վարչապետը: