Ադրբեջանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք, մահացել է ևս 13 մարդ:
Այդպիսով, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության, կորոնավիրուսի դեպքերի թիվն Ադրբեջանում հասել է 57 հազար 40-ի, մահացածների ընդհանուր թիվը հասել է 753-ի:
Նախօրեին Ադրբեջանում գրանցվել էր վարակի 1175 նոր դեպք: Այս պահի դրությամբ հիվանդությունից բուժվում է 11 հազար 808 հիվանդ: