Բաքուն չի ուզում երրորդ երկրների միջամտությունը ղարաբաղյան խնդրին, հայտարարել է Իլհամ Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Բաքուն չի ուզում երրորդ երկրների միջամտությունը ղարաբաղյան խնդրին՝ գերմանական ARD հեռուստաընկերությանն ասել է Ադրբեջանի նախագահը, պատասխանելով հարցին՝ արդյոք Բաքուն աջակցություն ակնկալո՞ւմ է Թուրքիայից։

«Սա պատերազմ է մեր և Հայաստանի միջև, մյուսները պետք է խուսափեն միջամտությունից», - ասել է Իլհամ Ալիևը՝ միաժամանակ հավելելով, - «մենք այլ երկրի միջամտության հնարավորություն չենք տեսնում, քանի որ մեր հարևան երկրները մեր դաշնակիցներն են ու բարեկամները»։