Թուրքիայում այսօր գրանցվեց արդեն երկրորդ երկրաշարժը

Հուժկու երկրաշարժի հետևանքով բնակելի շենքեր են փլուզվել, Իզմիր,Թուրքիա, 30 հոկտեմբերի, 2020թ.

Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի Քուշադասի ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: Այսօր ավելի վաղ Էգեյան ծովում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 6.6 ուժաստիճանի երկրաշարժ, փլուզվել են բազմաթիվ շենքեր, 12 մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ:

Հունաստանում այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու երեխա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում և Աթենքում: