Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Մնացականյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները դեռ երեկ պետք է մեկնեին Շվեյցարիա, սակայն այցը հետաձգվել էր: