Իզմիրում երկրաշարժից առնվազն 10 շենք է ավերվել

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում կան ավերածություններ: Առավելապես տուժել է Իզմիրը, որտեղ Բայրաքլի թաղամասում առնվազն 10 շենք է ավերվել:

Երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 ուժաստիճան Ռիխտերի սանդղակով: Ավերածություններ կան նաև Իզմիրից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քուշադասի ավանում:

Զոհվել է առնվազն 4 բնակիչ, կան տուժածներ, մարդիկ միացել են փրկարար ծառայություններին և փորձում են փլատակներից դուրս հանել տուժածներին:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 14:51-ին: Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում և Աթենքում: