Ղարաբաղում գերեվարել են սիրիացի վարձկանի, հայտնում է ՊՆ խոսնակը

Հայ պահեստայինների ուսումնական վարժանք Ղարաբաղ մեկնելուց առաջ, Արմավիրի մարզ, 27 հոկտեմբերի, 2020թ.

Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերը գերեվարել են սիրիացի վարձկանի, ով Ադրբեջանի կողմից է կռվել: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Առաջնագծում գերի ընկած իսլամիստ վարձկանի անունն է Մեհրեբ Մուհամմադ Ալշխեր, նա Համմա քաղաքից է:

«Առաջին իսկ հարցաքննությունն ապացուցեց, որ ադրբեջանական բանակում կան վարձկաններ»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակը:

Նա ասել է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Նա խոստովանել , որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին:

Մեհրեդ Մուհամմադ Ալշխերն ասել է, թե իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Նախքան ռազմաճակատ բերվելը նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները: