Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված «լեգիտիմ ռազմական նշանակետերը»:
Գյանջայում, ըստ հաղորդագրության, տեղակայված են հետևյալ լեգիտիմ ռազմական նշանակետերը.
«· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան»:
Բարդայում, ըստ Արցախի ռազմական գերատեսչության, տեղակայված են հետևյալ լեգիտիմ ռազմական նշանակետերը.
«· 1-ին ԲԿ շտաբ
· Վերանորոգման գումարտակ
· Կապի առանձին գումարտակ
· Զենիթահրթիռային դիվիզիոն
· Տանկային բրիգադ
· Հակատանկային դիվիզիոն»:
Հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն: