Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ժնևում կայանալիք հանդիպումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը։ Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Նրա խոսքով՝ այս պահին երկրի դիվանագիտական գերատեսչությունը համաձայնեցնում է բանակցությունների նոր ժամկետները։
«Ժնև այցի ընթացքում խոսքը բացառապես Ադրբեջանի արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպման մասին է», - ընդգծել է Աբդուլաևան։
Հիշեցնենք, այսօր Ժնևում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ՄԽ համանախագահների բանակցությունները: