ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և կանխել է Արցախից Հայաստան
անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:
Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:
«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը»- ասված է հաղորդագրությունում: